Մեր մասին
Որակի ներքին ապահովման կենտրոն
Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի Որակի ներքին ապահովման կենտրոնը (այսուհետ՝ ՈՆԱԿ) Քոլեջի կաոուցվածքային ստորաբաժանում է, որը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան, Քոլեջի կանոնադրության ու ՈՆԱԿ կանոնակարգի հիման վրա:
Հիմնադրման պահից ի վեր կենտրոնն իր խնդիրն է համարում կրթական որակի ապահովման համակարգի արդիականացումն ու զարգացումը, որակի կառավարման ժամանակակից, պրակտիկայում փորձարկված տեխնոլոգիաների ներդրումը, որակի մշակույթի ներդրումը՝ ապահովելով շարունակական բարելավում և զարգացում։ Որակի ապահովման կենտրոնի գործունեությունն իրականացնելու համար ձևավորվում է հանձնաժողով Քոլեջի ուսումնական և վարչական աշխատանքները կազմակերող, իրականացնող ղեկավար մարմինների, դասախոսական և ուսանղական ներկայացուցիչներից։ Որակի ներքին ապահովման կենտրոնի հանձնաժողովը գլխավորում է, ի պաշտոնե, կրթության որակի պատասխանատուն:
ՈՆԱԿ-ը կատարում է գործառույթներ հետևյալ հիմնական ուղղություններով`
1. որակի ապահովման գործընթացների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, մշակում,
2. համապատասխան տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում Քոլեջի շահագրգիռ ստորաբաժանումներին,
3. կրթության կազմակերպման գործընթացի, այդ թվում՝ ուսումնամեթոդական, նյութատեխնիկական, կադրային ապահովվածության արդյունավետության գնահատում, համապատասխան առաջարկությունների ներկայացում,
4. կրթական գործունեության արտաքին վերահսկողության չափանիշների ապահովում,
5. որակի արտաքին գնահատում իրականացնող կառույցների հետ համագործակցության իրականացում,
6. Մշտադիտարկում։